Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կապույտ գյուղում փլուզվել է իրեն պատկանող տան արտաքին պատը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապույտ գյուղի 1-ին փողոցի 9-րդ տունը հանդիսանում է ֆիզիկայի ինստիտուտի սեփականությունը, քաղաքացիները ժամանակավոր բնակվում են ամռան ամիսներին, օգտագործվում է որպես ամառանոց: Սելավաջրերի առատ հոսքից քանդել են տան արտաքին պատը (մոտ 17 քմ) նստել է ծածկը (մոտ 24 քմ), տուն է լցվել մոտ 13 խմ հողային զանգված, քանդվել է նաեւ տուն տանող ավտոճանապարհը:
Տունը ենթակա չէ բնակեցման՝ առկա է տան մնացած հատվածի փլուզման վտանգ:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել չբնակվել տանը: