Պատահար Գավառում. տան պատը քանդվել և ընկել է հարևանի մեքենայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հուլիսի 10-ին՝ ժամը 08.49-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 59 հասցեում չբնակեցված տունը մասամբ փլուզվել է։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է որ փլուզվել է Ա. Կ.-ին պատկանող չբնակեցված տան (136 քմ) պատից մոտ 12 քմ և ընկել հարևան թիվ 61 (սեփականատեր Կ. Մ.) չշահագործվող «ЗАЗ» մակնիշի ավտոմեքենայի վրա։




Լրահոս