ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այնպես չէ, որ ափալ-թափալ են եղել հանդիպումները. ես համոզված եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր երկրի շահերից»:

Հովիկ Աբրահամյան «168 ժամ»

Շարունակվում է արդարացումների շղթան: Սերժ Սարգսյանին հերթով արդարացնում են ՀՀԿ-ականները, յուրաքանչյուրն իր ոճի մեջ, ԱԺ նախագահն էլ՝ իր «տնավարի» ձեւերով, «ափալ-թափալ»-ներով: Նման դեպքերում պարտադիր պետք է շեշտել երկրի շահերի մասին, որ ցանկացած իշխանական որոշում բխում է երկրի շահերից: Երկրի թալանն էլ է բխում երկրի շահերից, գնաճն էլ, «ատկատներն» էլ, նույնիսկ արտագաղթը: ՀՀԿ-ականները սա պարտադիր պետք է շեշտեն, նաեւ մտածեն արդարացման այլ միջոցներ: Բայց, օրինակ, ինչո՞ւ հանդիպումները չէին կարող «ափալ-թափալ» լինել, մանավանդ եթե «մեծ եղբայրն» էր հանկարծակի կանչել:




Լրահոս