ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:
ACBA Ticket-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար:
Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ՝ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել և սպասարկվել Բանկի՝ Երևանում գտնվող մասնաճյուղերում:
Հավելվածը գործում է հետևյալ տրամաբանությամբ՝
Հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը և ժամը, գալիս մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան:
Էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:
Հղումներ
ACBA Ticket բանկի կայքէջ – https://www.acba.am/hy/news/acba-ticket-launch
Հավելվածը app store-ում – https://itunes.apple.com/us/app/acba-ticket/id1013827846?mt=8
Հավելվածը Google Play-ում – https://play.google.com/store/apps/details?id=am.limetech.acba&hl=en