Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը մեկնաբանել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, փոխանցում է Vestikavkaza-ն:
Նալբանդյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «դիվանագետի գործունեությունը դուրս է գալիս դիվանագիտական կոռեկտության շրջանակներից»:
«Դեսպանների գործունեությունը գնահատվում է իրենց ուղարկած պետության ղեկավարի կողմից և ընդունող կողմի, սակայն ոչ երրորդ անձանց կողմից: ՀՀ արտգործնախարարը պետք է կենտրոնանա իր ենթակաների վրա, որոնց իրավասու է առաջադրանքներ տալ»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ: