Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է միտված լինեն «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության շուտափույթ հաստատմանը»:




Լրահոս