Երեկ “Վանաձոր-Քիմպրոմ” ՓԲԸ-ի աշխատակիցները մեկ ամիս առաջ կազմակերպած ցույցը որոշել էին նորից կրկնել: “Առավոտ” օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ ինչպես նախորդ անգամ, այս ցույցի նպատակը ևս անցած ամիսների չվճարված աշխատավարձերն են:
“Անցած ամսվա ցույցից հետո, թեև տվել են, բայց մաս-մաս, շատ փոքր մասն էր, հիմա նորից կանգնել ենք փաստի առաջ` էլի փող չկա, որ ամենօրյա ծախսերը հոգանք”,- “Առավոտի” հետ զրույցում ասել է աշխատակիցներից մեկի կինը` նկատելով, սակայն, որ մեկ ամիս առաջվա ցույցից հետո բնականոն աշխատել են: Եթե “Վանաձոր-Քիմպրոմը” շարունակի չվճարել աշխատակիցների աշխատավարձերը, նրանք որոշել են փակել մայրուղին: