Հիրոսիմա այցը ցույց է տալիս, թե ինչպես թշնամիները կարող են դաշնակիցներ դառնալ. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ այցը ճապոնական Հիրոսիմա քաղաք, որը 1945թ. ամերիկացիների կողմից ատոմային ռմբակոծության ենթարկվեց, կարող է ապացուցել աշխարհին, որ նախկին թշնամիները կարող են ուժեղ դաշնակիցներ դառնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չեմ պատրաստվում վերանայել Հիրոսիմայում և Նագասակիում միջուկային զենքի կիրառման մասին որոշումը, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ վարչապետ Աբեի հետ իմ համատեղ այցը ցույց է տալիս ողջ աշխարհին հաշտեցման հնարավորությունը, որ նույնիսկ թշնամիները կարող են դաշնակից դառնալ »,-ընդգծել է ԱՄՆ նախագահը ճապոնական «Ասախի» թերթի հարցազրույցում:

Օբաման դարձել է ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, ով երբևէ այցելել է Հիրոսիմա:




Լրահոս