
Մայիսի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի՝ ապօրինի ռազմամթերք պահելու գործով դատավարությունն ավարտվեց: Գոռ Վարդանյանն արդարացվեց:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Գոռ Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանից:
«Գոռ Վարդանյանն արդարացվեց, քանի որ մեղադրող կողմը հրաժարվեց մեղադրանքներից, որին մենք սպասում էինք շուրջ 1 տարի»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: