ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրոյեկտը չի փակվելու. Գոռ Վարդանյանը` Սոս Կարապետյանի հետ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: Դերասանի խոսքով՝  լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետեւից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:

Այս մասին ահազնագել էր նաեւ դերասանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը. «Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում….Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի եւ Գլենդելի ոստիկանությունը:

Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:

Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաեւ Դաշնային Հետաքննության Բյուրոն՝ FBI»:

ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով դերասանի առողջական վիճակի մասին: Նա մեզ հայտնեց, որ այս պահին ինքը տանը պառկած է: Այլ տեղեկությունններ միջադեպից դերասան Սոս Կարապետյանը չցանկացավ հայտնել։

ArmLur.am-ը խոսեց նաեւ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, պարզելու համար՝ թե ինչպես է նա արձագանքում դերասանի հետ տեղի ունեցած միջդեպին:

« Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն եւ ձերբակալվեն։ Ես կարծում եմ, որ Գլենդելի ոստիկանությունը, հարկ եղած դեպքում ԱՄՆ ֆեդերալ ծառայությունը ամեն ինչ կանեն բացահայտելու պատվիրատուներին եւ մարդասպաններին, որոնք փորձել են սպանել Սոս Կարապետյանին։
Սոսին ցանկանում եմ առողջություն, շուտ ապաքինում, իսկ նրա ընտանիքի անդամներին հանգստություն: Իսկ ինչ վերաբերվում է նախագծին, այն շարունակվելու է, իսկ ավարտից հետո ես հանդես կգամ ասուլիսով»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ համացանցում ակտիվորեն քննարկվում է ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:

ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով զրուցել է ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, ով մեծ վրդովմունքով մեկնաբանել է իր մասնակցությամբ աղմկալի դրվագը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս