Կրակել են Հայբիզնեսբանկի հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում կրակոցներ են հնչել, տեղեկացնում է Shamshyan .com–ը: Դեպքի վայրում օպերատիվ քննչական խմբերը հայտնաբերել են Nissan Sunny մակնիշի 018 NՕ 55 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի և ետևի հատվածում եղել են 10-ից գնդակի հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվել է նաև ետևի անվադողը:
Օպերատիվ քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է 7 մմ տրամաչափի պղնձապատ գնդակ: Ըստ կայքի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է “Հայբիզնեսբանկ” ընկերության հաշվեկշռում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք  Shamshyan .com-ում
 
 




Լրահոս