Հարց քաղաքացիներից` ՀՀ երկքաղաքացիների երեխաները ի՞նչ լեզվով կարող են ուսում ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների երեխաները ի՞նչ լեզվով կարող են ուսում ստանալ:

Գեորգի Սեդրակյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սեդրակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզուն հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. ազգային փոքրամասնությունների դպրոցների համար պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվել եւ տրամադրվել են եզդիերեն «Այբբենարան», Եզդիերեն 2, Եզդիերեն 8, Եզդիերեն 12 դասագրքերը, Եզդիերեն ծրագիր 1-12, Քրդերեն 8, Քրդերեն 9, Քրդերեն քերականություն 5-9 դասագրքերը: Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ի դեպ, 2015թ. իրականացվել է ասորերենի 7 ուսուցիչների վերապատրաստում:




Լրահոս