Այսօր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպել է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 98-ամյակին: Միջոցառումը մեկնկեց Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով:
Տոնակատարաթյանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արագածոտնի մարզպետ Գաբիրել Գյոզալյան, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը և այլք: