Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, փոխանցում է 1news.az-ը:
«Մենք, իհարկե, ապագայում պետք է ավելացնենք և ամրապնդենք մեր ռազմական հզորությունը: Արդեն երկար տարիներ ընթանում է բանակի կառուցման գործընթացը: Բարձր մակարդակում է գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը»,-ասել է նա:
Ալիևի խոսքով՝ երկրում ժամանակակից զինտեխնիկա է արտադրվում:Նա նաև նշել է, որ «ադրբեջանական բանակն աշխարհի առաջատար բանակների թվում է»:
«Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ նյութատեխնիկական և ժամանակակից այլ սարքավորումների ձեռքբերման համար»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներն արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության տոնի առթիվ: