Ստատուս քվոն պետք է փոխարինել խաղաղությանը հանգեցնող քայլերով. ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն Ադրբեջանում երկօրյա այցի արդյունքների համաձայն հայտարարել է, որ ստատուս քվոն պետք է փոխարինել խաղաղությանը հանգեցնող քայլերով, փոխանցում է ԱՊԱ-ն:

Վիգենինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնման համար դեպքերը հետաքննող մեխանիզմների ստեղծման մասին համաձայնությունները կարևոր քայլ են: «Ես կոչ եմ արել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչներին մոտ ապագայում հիմնվել այդ համաձայնությունների վրա: Շարունակելով տարածաշրջանում խորհրդարանականների հետ աշխատանքը, կձգտեմ ամրապնդել քաղաքական կամքը՝ հակամարտության համպարփակ կարգավորման նպատակով»,-ասել է նա:

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի:  Վիգենինը հավելել է, որ Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ ամենամյա վեհաժողովի շրջանակներում տվյալ հարցով բանակցություններ կանցկացվեն:




Լրահոս