Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Հոնդուրասի դեմ խաղում (1:0):
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը փոխարինվել է 64-րդ րոպեին` մեջքի հատվածում բախումից հետո ցավ զգալուց հետո: Նա խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն հնարավոր է բաց թողնի Ամերիկայի Գավաթի առաջին հանդիպումը: Արգենտինան առաջին խաղը կանցկացնի հունիսի 6-ին Չիլիի դեմ: