Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատավորը պատվիրել է Ջոնի Դեփին հեռու մնալ կնոջից՝ դերասանուհի Էմբեր Հյորդից, այն բանից հետո, երբ վերջինս նրան մեղադրել է իր վրա հարձակում գործելու մեջ:
Ուրբաթ օրը դատարանում Էմբեր Հյորդը ասել է, որ կիրակի օրը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Դեփը բջջային հեռախոսը շպրտել է իր վրա:
Դատավորը նաև հայտարարել է, որ Դեփը չպետք է փորձի կապվել տիկին Հյորդի հետ:
Տիկին Հյորդը ներկայացել է Լոս Անջելեսի գերագույն դատարան մի լուսանկարով, որում աչքն ու այտը կապտած են:
«Ես ապրում եմ այն վախով, որ Ջոնին կվերադառնա տուն ու կահաբեկի ինձ թե ֆիզիկապես, թե հոգեպես»,- հայտարարության մեջ գրել է տիկին Հյորդը:
Հիշեցնենք, որ զույգը ամուսնացած է եղել 15 ամիս: