Իրանն ավիավառելիք կմատակարարի Հայաստանին, Տաջիկստանին և Աֆղանստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը ռեակտիվ շարժիչների համար ավիավառելիք կմատակարարի Հայաստանին, Տաջիկստանին և Աֆղանստանին: Այս մասին, ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել է նավթամթերքների բաշխման հարցերով իրանական ազգային ընկերության ներմուծման և արտահանման բաժնի տնօրեն Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը:

Նրա խոսքով՝ Իրանն ավիավառելիք է մատակարարել Աֆղանստան, Հայաստան և Իրաքյան Քուրդիստան անցած տարի, իսկ այս տարի գնորդների ցուցակում է հայտնվել նաև Տաջիկստանը:

Ինչ վերաբերում է ապագայում բենզինի արտահանմանը, պաշտոնյան նշել է, որ վերջերս աֆղանական պատվիրակությունը դիմել է՝ Իրանից նավթամթերքների, ներառյալ՝ բենզինի գնման մասին խնդրանքով:




Լրահոս