Ռոնալդուն պատրաստ է ՉԼ եզրափակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է «Ատլետիկո»-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Այդ մասին հայտնել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Ռոնալդուն լիովին պատրաստ կլինի եզրափակչին: Հնարավոր է, որ նա ստիպված կլինի զսպել ցավերը խաղի ժամանակ, բայց վստահ եմ, որ նա կլինի լավագույն մարզավիճակում»,- նշել է Զիդանը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում և կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս