Մադրիդի «Ռեալը» ռեկորդային 11-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ:
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ընթացող խաղի միակ գոլը 15-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը: Սակայն երկրորդ խաղակեսի վերջնամասում փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն հավասարեցրեց խաղի հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Սակայն ավելացված ժամանակում ևս կողմերը չկարողացան պարզել հաղթողին և դա որոշվեց 11-մետրանոց հարվածաշարերի շնորհիվ: Այստեղ ավելի ուժեղ գտնվեց Արքայական հանդիպումը իսկ հարվածաշարի հաղթական ավարտն էլ հասցրեց Կրիշտիանու Ռոնալդուն: