WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնական գոտու համար տեղի ունեցած Դավիթ Ավանեսյան (21-1-1 11 KO) — Շեյն Մոզլի (49-9-1 41 KO) մենամարտում հայազգի մարզիկը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը տեղի ունեցավ այսօր առավոտյան` Գլենդելի «Ջիլա Ռիվեր» արենայում:
Ավանեսյանը 12 ռաունդներից հետո հաղթանակ տարավ ժյուրիի միաձայն որոշմամբ: Այժմ հայազգի մարզիկի օգտին կա 22 հաղթանակ, մեկ պարտություն և մեկ ոչ ոքի: