
Արտակ Գալստյանը` Վանոյի Արտակը, երկու ամսով կալանավորվել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Վանոյի Արտակի պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:
Գալստյանը ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյաի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ: