Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգը:
Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին