Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչ. World Challange Cup

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challange Cup միջազգային մրցաշարի եզրափակիչ։

Ավետիսյանն ու Թովմասյանը մասնակցել են օղակներ վարժությանը և վաստակել համապատասխանաբար 14,700 և 13,700 միավոր։

Արթուր Դավթյանն էլ նժույգ թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել 14,100 միավորով։ Հայաստանի հավաքականից մրցավայր է մեկնել նաև Էրիկ Բաղդասարյանը։




Լրահոս