Ամբողջությամբ այրվել է տուրիստական ավտոբուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշտարակի խճուղի 1/6 հասցեում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտոբուս է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղի 1/1 հասցեի մոտակայքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.04-ին, մարվել՝ 05.30-ին:
Այրվել է Ա.Մ.-ին պատկանող “Ալբերտ-Տուր” ՍՊԸ-ի տանիքը (7 քմ) եւ կից կայանված “Սետրա” մակնիշի 33 DF 884 համարանիշի ավտոբուսն ամբողջությամբ:




Լրահոս