Հայտնաբերել են զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին, ժամը18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վաղարշապատի բնակիչ, 1971 թ. ծնված Հ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որսորդական գոտի` լիցքավորված 16 մմ տրամաչափի 15 փամփուշտով, գազային ատրճանակ` լիցքավորված 10 գնդակով, “Վեպր” տիպի որսորդական հրացան, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, իսկ մյուսը` 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և “ՌԳԴ” տիպի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս