Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել, փոխանցում է Anadolu-ն:
«Պուտինը հայտարարել է, որ ողջունում է տվյալ հարցով թուրքական կողմի քայլերը: Մենք կոչ ենք անում համատեղ աշխատանքային խումբ ստեղծել հետագա քայլերը քննարկելու համար»,-ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով՝ դա կարող է «ֆորմալ կամ ոչ ֆորմալ ձևաչափ» ունենալ, սակայն կարևոր է, որպեսզի վերջին հաշվով «ընդհանուր ճանապարհ գտնել» երկու երկրների հարաբերություններում ծագած հակասությունների լուծման համար:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և կոնկրետ քայլերի է սպասում: