«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է ստանձնել Հայաստանի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Օլեգ Կրյուկովը:
«Այդ հարցով բանակցություններ են ընթանում, սակայն դրանք դեռևս ուրվագծված չեն, և վառելիքն այժմ գտնվում է Հայաստանում»,-«Ատոմէքսպո-2016»-ի համաժողովի ժամանակ ասել է Կրյուկովը: