
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանն այն մասին, որ Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման համար ցանկանում է աշխատանքային խումբ ստեղծել:
«Պատասխանը կարելի է գտնել Պուտինի հայտարարություններում: Ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել այդ հարցը, դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և կոնկրետ քայլերի է սպասում:
Նոյեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը ՌԴ նախագահը «թիկունքից հարված» էր անվանել: