
Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել, փոխանցում է Milliyet պարբերականը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հեռակառավարման պայթուցիկ սարքը շարքից հանել է ոստիկանական տեխնիկան: Ահաբեկչության արդյունքում ոստիկանության 2 աշխատակից է զոհվել, մեկը վիրավոր է:
Նշվում է, որ պայթուցիկ սարքը գործի են դրել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
Տարածաշրջանում օդուժի մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական օպերացիա է սկսվել: