Մյուս խորհրդարանական վեհաժողովներում դեռևս ունենք համագործակցության չիրացված պոտենցիալ. Արտակ Զաքարյանը` ԵԺԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լյուքսեմբուրգում ԵԺԿ հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԺԿ քաղաքական ասամբլեայի հերթական նիստը։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում մի շարք հարցերի կողքին հատկապես շեշտադրել և կարևորել է ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը տաբեր խորհրդարանական վեհաժողովներում։

Մասնավորապես նշել է, որ ունենք ԵԺԿ կուսակցությունների կայացած և արդյունավետ համագործակցություն Եվրանեսթ ԽՎ-ում։ Սակայն մյուս խորհրդարանական վեհաժողովներում դեռևս ունենք համագործակցության չիրացված պոտենցիալ։

Հատկապես ընդգծելով ԵԽԽՎ- ում ԵԺԿ անդամ քույր կուսակցությունների պատվիրակների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ Զաքարյանն ընդգծել է, որ ԵԺԿ կենսունակությունը պետք է լիարժեք դարձնենք բոլոր խորհրդարանական երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։ Նա նաև առաջարկել է ԵԺԿ ընտանիքում միջկուսակցական համագործակցության առավել զարգացման հարցը ևս դարձնել ԵԺԿ խորը և համապարփակ երկխոսության թեմաներից մեկը։




Լրահոս