Քաշաթաղի Իշխանաձոր համայնքում կառուցվող առանձնատներից 10-ը շուտով շահագործման կհանձնվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով շահագործման կհանձնվեն «Արցախի ազգային վիճակախաղ»-ի շահույթի միջոցներով Քաշաթաղի Իշխանաձոր համայնքի նոր թաղամասում կառուցված առաջին 10 առանձնատները:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի փոխանցմամբ` առանձնատները հատկացվելու են վերաբնակիչ նոր ընտանիքների: Առաջնահերթությունը տրվելու է բազմանդամ, գյուղատնտեսական աշխատանքի փորձ ունեցող ընտանիքների: Շրջվարչակազմի պատասխանատուի հաղորդմամբ` Իշխանաձոր համայնքում մեխանիզատորների պահանջարկ զգացվում:

«Արցախի ազգային վիճակախաղ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Արզումանյանն էլ տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում ընկերության կողմից Իշխանաձոր համայնքում նախատեսվում է իրականացնել 37 բնակելի առանձնատների շինարարություն, որոնցից 10-ն արդեն պատրաստ է շահագործման, իսկ ենթակառուցվածքների շինաշխատանքները դեռևս շարունակվում են: Նրա խոսքով առանձնատները 3 սենյականոց են, որոնցից յուրաքանչյուրի կառուցման ծախսերը կազմում են մոտ 25 միլիոն դրամ գումար:

«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրենի հաղորդմամբ` մյուս տների կառուցման աշխատանքները ժամանակավորապես կհետաձգվեն, քանի որ այս տարի ընկերության շահույթը տրամադրվելու է ԼՂՀ Պաշտպանության բանակին:




Լրահոս