Lifenews-ի փոխանցմամբ՝ 2008-2010 թվականների գործազրկության աճն ու փողի պակասը ամբողջ աշխարհում հանգեցրել են ուռուցքային հիվանդությունների մահացության դեպքերի կտրուկ աճի: Եթե տնտեսական իրավիճակը բարենպաստ լիներ, ապա քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց հնարավոր կլիներ բուժել:
«Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակվել է մի ուսումնասիրություն այն մասին, թե ինչպես է համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել մահացությունների քաղցկեղով հիվանդ մարդկանց շրջանում:
Գիտնականները օգտվում են 1990-2010 թվականների աշխարհի 75 տարբեր երկրների բնակչության եկամուտների ու գործազրկության Համաշխարհային բանկի տվյալներից: Այս տեղեկատվությունը փոխկապակցված է ուռուցքային հիվանդություններից մահացությունների տվյալնների հետ: Պարզվել է, որ 2008-ից 2010 թթ. ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել են առնվազն 260,00 քաղցկեղի մահացության դեպք: