«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում ձերբակալություններ են եղել: Ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետներ Դավիթ Աբրահամյանը և Մհեր Պապյանը:
Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Թամազյանը նշեց, որ ձերբակալվածները կասկածվում են ծանր կամ առավելապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: Նա ընդգծեց, որ քննություն է ընթանում, և այս հարցում դեռևս կարող են փոփոխություններ լինել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան