ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Եթե ՀՀ քաղաքացին դիմում է եվրոդատարան եւ հաղթում, որի հետեւանքով ՀՀ-ը պետք է վճարի խոշոր դրամական փոխհատուցում, ապա օրենսդրությունը նախատեսում է արդյոք որեւէ տույժ տեղի հայ դատավորի հանդեպ: Ինչո՞ւ պիտի իրենք վճիռ կայացնեն, իսկ մենք վճարենք:ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, 42 տարեկան, իրավաբանՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Դատարան) ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել, որով գտել է, որ տվյալ գործը քննելիս ՀՀ-ի դատարանը թույլ է տվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում,  ապա համապատասխան դատավորի կողմից թույլ տրված խախտումը, ըստ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք է հանդիսանում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Դատարանի կողմից կայացված վճիռը, ըստ ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի, առիթ է համապատասխան դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`1) արդարադատության նախարարը,2) Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը,վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ պալատի նախագահի նկատմամբ`1) վճռաբեկ դատարանի նախագահը,2) Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ,վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ`Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող անձը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.1) կարգապահական վարույթը կարճելու մասին,2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու մասին:Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին:Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.1) նախազգուշացում,2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով,3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով,4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելը: ՄԻ եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտակ Ասատրյան




Լրահոս