Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի գլխավորած պատվիրակությանը:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի:

ՀՀ արդարադատության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԻԻՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների դատաիրավական ոլորտի փոխգործակցության զարգացումը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս