Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն իր մարզչական շտաբի հետ որոշել է Եվրոպայի առաջնության մասնակցության վերջնական հայտացուցակը, հայտնում է բրիտանացիների պաշտոնական թվիթերյան էջը:
Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն անգլիացի հետևյալ 23 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Ջո Հարտ, Ֆրեյզեր Ֆոսթեր, Թոմ Հիլթոն
Պաշտպաններ – Ռայան Բերտրան, Գերի Կեհիլ, Նաթանիել Կլայն, Դենի Ռոուզ, Ջոն Սթոունզ, Քրիս Սմոլինգ, Կայլ Ուոքեր
Կիսապաշտպաններ – Դելե Ալի, Ռոս Բարկլի, Էրիկ Դայեր, Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ, Ռահիմ Սթերլինգ, Ջեք Ուիլշեր
Հարձակվողներ – Հարի Քեյն, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Դանիել Սթարիջ, Ջեյմի Վարդի
Վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել թիմի հետ հավաք անցկացրած Ֆաբիան Դելֆը, Դենի Դրինկուոտերը, Էնդրոս Թաունսենդը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում Անգլիայի հավաքականը խմբային փուլում մրցելու է Ռուսաստանի, Ուելսի և Սլովակիայի ընտրանիների հետ: