«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շորթման մեղադրանքով կալանավորված analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հրաժարվում է առերեսման մասնակցել:
Քննիչները քրգործով անցնող տուժողներին հրավիրել են ՀՔԾ՝ Անի Հովհաննիսյանի հետ առերեսման մասնակցելու նպատակով, սակայն քննչական գործողությունը չի կայացել, քանի որ մեղադրյալը հրաժարվել է առերեսման մասնակցել:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` շորթում: Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Արտակ Գալստյանը, որը առավել հայտնի է Վանոյի Արտակ մականունով: