Այսօրվանից ուժի մեջ մտավ նոր ընտրական օրենսգիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը «Պաշտոնական տեղեկագրի» մայիսի 30-ի համարում հրապարակվել է: ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նոր ընդունված օրենսգիրքը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սակայն ՀՀ իշխանությունները որոշել են ձեւական առումով Սահմանադրությունը չխախտելու համար արհամարհել Իրավական ակտերի մասին օրենքը:

Բանն այն է, որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ին: Օրենսդրության պահանջները պահպանելու դեպքում այդ պահանջը 9 օրով կխախտվեր, քանի որ ԸՕ-ն ուժի մեջ կմտներ հունիսի 9-ին: Ուստի ՀՀ իշխանությունները ԸՕ-ի վերջում պարզապես գրել են, որ այն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից եւ վերջ:




Լրահոս