Թվիթթերը արգելափակել է Պուտինի ու Լավրովի կեղծ էջերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է Lifenews-ը, միկրոբլոգի օգտատերերը նկատել են, որ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի թվիթթերի էջերը արգելափակվել են:

@DarthPutinKGB և @SovietSergei թվիթթերի էջերը, որոնց գրառումները հեռացվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվի անունից, այժմ անհասնելի են: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Նշված էջեր մուտք գործելու փորձեր անելիս՝ օգտատերերը տեսնում են հետևյալ գրությունը. «հաշիվը դադարեցվել է»:

Նման գործողությունների պատճառներն անհայտ են: Հնարավոր է, որ որոշումը կայացվել է վերջին միջադեպից հետո, երբ Euronews-ի լրագրողները հայտարարություններից մեկում էկրանի վայրկենական պատկերով ներկայացրել են Սերգեյ Լավրովի թվիթթերի էջը: Ընդ որում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թվիթթեր սոցիալական կայքում էջ չունի:




Լրահոս