ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլի զարգացման մասին։ Նա մասնավորապես ասել է. «Մարտավարության առումով  ֆուտբոլը որոշակիորեն կայունացել է։ Ես չեմ նկատում, որ մարտավարական նորույթներ լինեն։ Ինձ համար նկատելի փոփոխություններ չկան նաեւ խաղային դասավորության առումով։ Էական փոփոխությունները կատարվել են դեռեւս 60-ական եւ 70-ական թվականներին։ Այն, ինչն իսկապես փոխել են մարզիչները, վերաբերում է հենց խաղի սկզբունքներին։ Կարող եք գործել 4-4-2 խաղային համակարգով, որը, միաժամանակ, կիրառում է ձեր մրցակիցը։ Բայց համանման սխեման կարող է տարբերվել սկզբունքների եւ փիլիսոփայության բաղադրիչներով։ Ահա ինչի մասին է խոսքը, որը մարտավարությանը չի վերաբերում»։ Պորտուգալացի մասնագետի այս խոսքերը մեզ հիշեցրին հայկական ֆուտբոլի փառահեղ տարիները եւ հատկապես «Արարատ»-ի գերազանց ելույթները 1973թ. ԽՍՀՄ առաջնությունում։ Այս տարի լրանում է այդ փառահեղ հաղթանակի 40 տարին, եւ առաջիկայում կներկայացնենք, թե ինչպես է նշվելու այդ հոբելյանը:

Ռ.Թ.




Լրահոս