ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում օրերս Երեւան է ժանանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր Յուրի Բաշմետը: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Յուրի Բաշմետը ծնվել է 1953թ. Դոնի Ռոստով քաղաքում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Բաշմետը ելույթ է ունեցել այնպիսի ճանաչված նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բեռլինի սիմֆոնիկը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկը, Վիեննայի ֆիլհարմոնիկը եւ այլն: Հատուկ նրա համար ստեղծագործություններ են գրել ժամանակակից կոմպոզիտորներ Ալֆրեդ Շնիտկեն, Միքայել Թարիվերդիեւը, Սոֆյա Գուբայդուլինան, Գիա Կանչելին եւ այլք:
1992թ. Բաշմետը հիմնել է «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը, իսկ 2002թ.-ից «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

ՏՐԱՆՍՎԻՍՏԻՏԸ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ
«Եվրատեսիլ 2014»-ում Ավստրիայի ներկայացուցիչն է լինելու մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստը: Երկիրը ներկայացնողի ընտրության համար պատասխանատու է ավստրիական ORF հեռուստա-ռադիոընկերությունը, որն այս տարի ազգային ընտրական մրցույթ չի հայտարարել, այլ Ավստրիան ներկայացնողի անունը որոշել է հենց ընկերության ներսում: Արդյունքում ընտրել են Թոմ Նոյվիրտին, նույն ինքը` Կոնչիտա Վյուրստին, որն անցած տարի «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրական փուլում հասել է մինչեւ եզրափակիչ, սակայն միջազգային մրցույթին մասնակցելու իրավունքը բաժին է հասել «Trakshittaz» հիփ-հոփ դուետին:
Այս փաստի մասին իր կարծիքն է հայտնել նաեւ հայ կոմպոզիտոր Գուժ Դուրգարյանը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ծանոթացեք «Եվրատեսիլ 2014»-ում Ավստրիայի ներկայացուցչի հետ: Այս մրցույթը Եվրատեսիլից վերածվում է Պոռնոտեսիլի»:

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ
35-ամյա դերասանուհի Զոյ Սալդանան, որը մեզ հայտնի է «Ավատար» ֆիլմից, գաղտնի ամուսնացել է իտալացի նկարիչ Մարկո Պերեգոնի հետ: Նրանք երկար ժամանակ չէին բարձրաձայնում իրենց սիրավեպի մասին, սակայն թաքցնելն այլեւս անհնար էր: Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նրանք ամուսնացել են դեռ ամռան վերջին, բայց ջանասիրաբար թաքցնում են այդ փաստը:




Լրահոս