«RT International» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական համայնքը հազարավոր սպառնալից նամակներ է ուղարկել Գերմանիայի պատգամավորներին Հայոց ցեղասպանության ճանաչման պլանների վերաբերյալ:
Բեռլինը պատրաստվում է ընդունել «հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության վերհիշում և հիշատակում 1915 և 1916 թվականներին» խորագրով բանաձևը:
Գերմանիայում շուրջ 500 տարբեր թուրքական կազմակերպություններ նամակներ են ուղարկել տեղական պատգամավորներին ու լրագրողներին: Որոշ նամականերում վախենցում են պաշտոնյաններին ու սպառնում լրագրողների կյանքին:
Լրագրողները նույնպես ստանում են սպառնալիքներ, ինչպես օրինակ. »Ձեզ կվերացնենք» կամ «Ձեր վերջը Հրանտ Դինքի ճակատագրի նման կլինի»:
Հայերը նույնպես բանաձևին աջակցող նամակներ են ուղակել: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է հետագայում այլ ցեղասպանություններից խուսափելու համար», -«AFP» գործակալությանը հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: