
Արդեն հայտնել էինք, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան: Ինչպես հայտնի է` նա պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով` Գեղարքունիզի մարզի մի մասը ընդգրկող թիվ 22 ըբնտրատարածքից:
ArmLur.am-պարզեց, որ ըստ նոր ընտրական օրենսգրքի 144 հոդված կետ 11-ի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր: Այսինքն` ԿԸՀ արձանագրություն ուղարկելու անհրաժեշտություն տվյալ դեպքում բացակայում է, ինչը համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատի` թափուր մնալու դեպքում պարտադիր է: