ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ- Ես Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի ծնող եմ ու մի բան եմ ուզում իմանալ, դպրոցում արդեն մի շաբաթ ա` ծնողներից անձնագիր են ուզում, երեխաների ծննդյան վկայական ու ծնողների ամուսնության վկայական: Մեզ էլ ինչ-որ բլանկ են տալիս լրացնելու համար, մենք հարցնում ենք, թե էտ ինչի համար է, մեզ նորմալ չեն բացատրում, խնդրում եմ ասեք` էդ ինչի համար ենք լրացնում:ԼՅՈՒԲԱ  ՄԿՐՏՉՅԱՆ, դպրոցի ծնողՊԱՏԱՍԽԱՆ. Կրթության վարչության պետը խոսել է Կոտայքի մարզի կրթության վարչության պետի հետ ու տեղեկացրել, որ տարածքային կառավարման նախարարությունը անձնագրային վարչությունների հետ դպրոցներում իրականացնում է աշակերտների հաշվառում, որի մասին տեղյակ է նաեւ մարզպետը:Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության կապերի տեղեկատվության վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՊԱՏԱՍԽԱՆ. Աբովյանի դպրոցում ընթանում է դպրոցական տարիքի երեխաներին պետական ռեգիստրում հաշվառում կազմակերպելու գործընթացը: Ե՛վ հանրակրթական դպրոցներում, ե՛ւ նախադպրոցական հաստատություններում պրոցեսը միասնական ընթացքով ապահովելու համար կազմակերպվում է այդ գործընթացը, երեխաների ծննդյան վկայականները` սահմանված կարգով ծնողի կողմից դիմումները լրացնելու արդյունքում ընդունվում եւ ներկայացվում են անձնագրային վարչության տարածքային բաժիններ: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՊԱՏԱՍԽԱՆ. Անձնագրային բաժիններում ահավոր հերթեր էին գոյանում, իրենց օգնելու համար մտածեցինք, որ մենք անենք, չնայած, որ դա մեր գործը չի, ուղղակի մենք օգնեցինք ծնողներին, որ չգնան օրերով հերթ կանգնեն, սա պետական որոշում է եւ պետք է արվի: Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Փաստորեն, դպրոցը օգնում է անձնագրային բաժանմունքներին, իսկ թե ինչ են անում անձնագրային բաժանմունքները, մնում է անհայտ: Իհարկե, իրենց գործն է, ինչ ուզում են, թող հաշվառեն, բայց վատ է, որ դա անում են քաղաքացիներին «դիվադադար» անելով: Այս պատմության մեջ միակ լավ բանն այն է, որ ՀՀ քաղաքացիները ահազանգում են պետական ապօրինություններ նկատելու դեպքում:  




Լրահոս