«Գերմանիան կարող էր մի փոքր ավելի վճռական լինել. բանաձևում Հայոց ցեղասպանության դատապարտում չկա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է Բունդեսթագում հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը.

«Տխուր է, իհարկե, որ Գերմանական Բունդեսթագը փաստացի անատամ բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին, նույնիսկ դատապարտումը չկա: Կարող էր մի փոքր ավելի վճռական լիներ: Սա լրացուցիչ փաստում է մեր դիվանագիտության աղքատությունը և թուրքական դիվանագիտության ագրեսիվությունը: Շատ ապրեն այս գործում ահռելի էներգիա ներդրած գերմանահայերը: Սա էլ փաստում է, որ ոչ մի աշխատանք իզուր չի անցնում: Դժվար, համառ, հետևողական աշխատանք տարան: Շատ ապրեն այն գերմանացի պատգամավորները, ում համար դեռևս կարևոր են ՛՛արդարություն՛՛, ՛՛ճշմարտություն՛՛, ՛՛մեղք՛՛ հասկացությունները, հասկացություններ, որ աշխարհում գնալով ավելի ու ավելի ռուդիմենտային են դառնում՝ նահանջելով ՛՛շահ՛՛ հասկացության ծանր հռնդյունի առաջ:

Ես հավատում եմ, որ Գերմանիան դեռևս ավելի ռադիկալ կանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային, թե իրականության ողջ ծավալին, թե Գերմանիայի մասնակցութայնն այդ իրականությանը: Գերմանիայի բարոյական ուժը մեծանում է արդարամտության պարագայում, և ես հավատում եմ, որ այսօրվա Գերմանիան մեծ չափով այդ ուժի և Գերմանիայի պատվի նախանձախնդիրն է: Ահա ևս մի հասկացություն՝ ՛՛պատիվ՛՛, որ օր առաջ հարկավոր է վերադարձնել քաղաքականություն: Պատվազրկված քաղաքականությունը ի վերջո միայն ռեսուրսների համար կռիվ է, որը բարոյազրկում է մարդկությունը»:




Լրահոս