Մանկական եվրատեսիլ- 2013 հայաստանյան մասնակցի ընտրությունը` սեպտեմբերի 27-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մանկական եվրատեսիլ- 2013” երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում, այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի
Հասարակայնության հետ կապերի բաժինը։
Առաջին ալիքի “Մանկական եվրատեսիլ” երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:
Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.
Մերի Վարդանյան – “Երգն իմ այս” (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
Միքայել Վարոսյան -“Happy Day” (10 տարեկան, քաղաք Երևան) 
Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15 տարեկան)- “Լուսավորական” (քաղաք Ստեփանակերտ) 
Պետրոս Ղազարյան -“Դու-դու” (12 տարեկան, քաղաք Երևան) 
Կարեն Ուղուրյան -“Ընկերներ ենք” (12 տարեկան, քաղաք Երևան)
Կարեն Օհանյան -“Share and Like” (12 տարեկան, քաղաք Երևան)
Կարապետ Կարապետյան -“Miracles”, (13 տարեկան, քաղաք Երևան)
Գայանե Ղազարյան- “We Are Young” (13 տարեկան, քաղաք Երևան)
Միլենա Ղազարյան -“Անծանոթ աշխարհ” (13 տարեկան, քաղաք Երևան)
Ռոզա Կոստանդյան -“Գիտեմ”, (13տարեկան, քաղաք Վանաձոր)
Մոնիկա Ավանեսյան -“Շոկո ֆաբրիկա”(15 տարեկան, քաղաք Երևան)
Միքայել Սիմոնյան -“Օտար մի վայրում” (12 տարեկան, քաղաք Իջևան)
Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի “Ուկրաինա” արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:
Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք “Եվրատեսիլ-2014” երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:
 




Լրահոս