Ավտովթար Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ “ՎԱԶ 2121” մակնիշի 33 LD 963 համարանիշի ավտոմեքենան բախվել է “ԳԱԶ 24” մակնիշի 45SL518 համարանիշի ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը “ՎԱԶ 2121” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 31-ամյա Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները “ՎԱԶ 2121” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 33-ամյա Ա. Ս.-ին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս