Հարց քաղաքացիներից` որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները որո՞նք են:

Հրանուշ Եփրեմյան (68 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անձի կենսագործունեության սահմանափակման տեսակներն են՝

ա) ինքնասպասարկման՝ ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն,

բ) ինքնուրույն տեղաշարժվելու՝ ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն,

գ) ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական եւ այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն,

դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն

ե) կողմնորոշվելու (ժամանակի եւ տարածության մեջ) կարողություն,

զ) հաղորդակցվելու կարողություն,

է) սեփական վարքը հսկելու կարողություն,

ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)

(Հիմք՝ ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ՝ նրա դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:




Լրահոս