Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են դատավորների անկախության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրի լուծմանն առնչվող հարցերի շրջանակում համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության




Լրահոս